Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն անվանելով` «շան որդի»
Մբապեն վիրավորել է Լևանդովսկուն՝ Եվրո-2016-ի խաղի ժամանակ քթին հարվածելու համար
Միջադեպը տեղի է ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպման ժամանակ` 88-րդ րոպեին. ֆուտբոլիստները պայքարել են գնդակի համար, և լեհն ակամայից հարվածել է մրցակցին այն վայրում, որտեղ գտնվում էր պաշտպանիչ դիմակը: Հիշեցնենք, որ Մբապեն ստիպված է խաղալ դիմակով քթի վնասվածքի պատճառով։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, Մբապեն Լևանդովսկուն անվանել է «շան որդի»:
Նշվում է, որ խաղից հետո նրանք գրկախառնվել են։
Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Ավելի վաղ Մբապեն իր առաջին գոլը խփել էր Եվրոպայի առաջնություններում:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում Ֆրանսիայի եւ Լեհաստանի հավաքականների միջեւ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հանդիպման 88-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին պատահաբար հարվածել է Մբապեի դիմակին, որը նա կրում է քթի կոտրվածքից հետո: Ֆրանսիայի հավաքականի ավագն իր դժգոհությունն է հայտնել այդ միջադեպից և ի պատասխան վիրավորել լեհ ֆուտբոլիստին:
Նմանատիպ հոդվածներ
ՖԻՖԱ-ն ցանկանում է 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Ռեալի մարզադաշտում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ցանկանում է 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացնել Մադրիդի «Սանտյագ...
Ֆուտբոլի պատմության լավագույն մրցավարները
Give me Sport-ի լրագրողները կազմել են ֆուտբոլի պատմության լավագույն մրցավարների տասնյակը։Տասնյակում երեք անգլիացի է ընդգ...
Մոդրիչը՝ Եվրոպայի առաջնության ռեկորդակիր
Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը գոլի հեղինակ է դարձել Եվրո-2024-ի խմբային փուլի Իտալիայի դեմ խաղում։Կիսապաշտպան...
Մեսսին վնասվածք է ստացել Ամերիկայի Գավաթի խաղում
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին վնասվածք է ստացել Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չի...