«Մենք դրանք համարում ենք բավական անհեթեթ». Պեսկով
Ռուսաստանը չի ճանաչում եւ անհեթեթ է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, մենք համապատասխան ստատուտի անդամ չենք։ Հետեւաբար, մենք չենք ճանաչում այդ օրդերները»,- ասել է Պեսկովը։
«Մենք դրանք համարում ենք բավական անհեթեթ, ինչպես եւ անցած երկու օրդերները, որոնք առնչվում էին պետության ղեկավարին եւ մեր երեխաների գծով օմբուդսմենին»,- ավելացրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Արմեն Գրիգորյանը խոսել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանից հայ գերիների վերադարձը եղել և մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Լրագրողների հետ զրույցում այս հա...
«Գարեգին Բ կաթողիկոսը կոչեր է հնչեցնում Փաշինյանի հրաժարականի մասին». Պետդեպի զեկույցը
Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում՝ ներառյալ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկա...
Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան
Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում ա...
Զախարովան՝ Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին
Կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել՝ առանց բժշկական կրթություն ունենալու. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտ...