Մարիա Զախարովան` Հայաստանի՝ Ֆրանսիայից զենք մատակարարելու մասին
Ֆրանսիան Հայաստանին որպես գործիք է օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում ՀՀ–ի ու հայ ժողովրդի շահերով։ Այսօրվա մասին ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենք մատակարարելու հարցը։
Նրա խոսքով` դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը` լինել ամենուր և որևէ պատասխանատվություն չկրել։ Հարավային Կովկասի հակամարտության համատեքստում նա նշել է, որ ֆրանսիական կողմը միլիոն հնարավորություն ուներ այն կարգավորելու համար, որոնցից մեկը Մինսկի պայմանավորվածություններն են։
«Հետո իմացանք, որ դա միայն շղարշ էր։ Իրական դրսևորումներն այլ էին` հակառուսական ուղու վրա Կիևի ռեժիմին անվերապահ աջակցություն ցուցաբերելը։ Իրականում բոլոր խաղաղ պայմանավորվածությունները Փարիզին չէին հետաքրքրում։ Եվ սա ուղիղ մեջբերում է Ֆրանսուա Օլանդի ասածից (Ֆրանսիայի նախկին նախագահ. խմբ)»,– ասաց Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...
Ինչպես է Ադրբեջանն արտերկրում ուղղորդված հակաքարոզչություն իրականացնում Ռուբեն Վարդանյանի դեմ
Հեղինակավոր Politico պարբերականը «Շաբաթվա արտառոց լոբբիստական արշավ» խորագրով հրապարակման մեջ բացահայտել է, թե ինչպես է...
Արցախի արխիվի 75%-ը՝ արժեքավոր փաստաթղթերով, մնացել է hակառակnրդի տիրապետության տակ․ mediahub
Նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմի և գաղթի ընթացքում, Արցախի պետական արխիվից ոչինչ հնարավոր չի եղել փրկել,...