Դանակահարություն՝ Գյումրիում․ հոսպիտալացվել է 37-ամյա քաղաքացի, բժիշկները պայքարում են կյանքի համար
Հունիսի 14-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հակտնում է shamshyan.com-ը: Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 21։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հ.Սարգսյան փողոց 67 տան դիմաց վիճաբանության ժամանակ «Բլակ»-ի որդին՝ Անդրանիկը, ով հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Ղ․-ն դանակահարել է 37-ամյա Վաչագան Ս․-ին։
Հունիսի 14-ին, ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժին են զանգահարել «Գյումրի» բժշկական կենտորնից և հայտնել են, որ «աջ կոնքային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք, հետույքի մեծ մկանի կտրած-ծակած արյունահոսող վերք, ձեռքի մատների կտրված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վաչագան Ս․-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Անդրանիկ Ղ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է հանկարծամահ եղել․ ՔԿ
2024թ. հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել՝ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Կրակոցներ Բաքվում. կան զոհեր
Բաքվի մերձակայքում գտնվող Շուվելյան գյուղում հրաձգության հետևանքով զոհվել է երեք ադրբեջանցի ոստիկան և մեկ քաղաքացիական ա...
«Վանաձոր» ՔԿՀ-ում 2 կալանավոր երկաթյա մանր կտորներ է կուլ տվել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:Ժամը 08:40-ի սահմանն...
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...