Կան ծայրահեղություններ, որոնք չպետք է թույլ տալ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ֆրանսիացիներին ձեռնպահ մնալ «ծայրահեղությունների օգտին» քվեարկելուց այն հարցումների ֆոնին, որոնք կանխատեսում են Մարին Լը Պենի «Ազգային միավորման» հաղթանակը: Այս մասին գրում Է Le Figaro-ն։
Մակրոնն ընդգծել է, որ վստահ է ֆրանսիացի ժողովրդի ինտելեկտի և ուժի մեջ՝ կոչ անելով համաքաղաքացիներին Պատասխանատու լինել:
«Կան ծայրահեղություններ, որոնք չպետք է թույլ տալ։ Կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են տարանջատել ժողովրդին։ Կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են կառավարել ի հեճուկս ժողովրդի. Ո՛չ»,- հայտարարել Է Մակրոնը։
Մինչ այդ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կոալիցիա կազմել իր քաղաքական հակառակորդների հետ, որպեսզի թույլ չտա Մարին Լե Պենի և նրա աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության իշխանության գալը:
Գործակալությունը վկայակոչում է Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են երկիրը միասին կառավարել: Պետության ղեկավարի առաջարկը հնչել է նրա կենտրոնամետ կուսակցության եւ նրա դաշնակիցների վարկանիշների անկման ֆոնին, որոնք, հավանաբար, դատապարտված են պարտության, նշվում է նյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...
Կարծում եմ՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, այս մասին լրա...
ՌԴ-ից պատասխանել են Գրիգորյանի հայտարարությանը, թե ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն Ադրբեջանին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձա...
Շիֆը և 47 կոնգրեսականի կոչն ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի իր գործընկերների 47 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը Պետքարտու...