Տխուր հեգնանք․ Լապշինը՝ Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը։
«Ինձ շատերն են խնդրում մեկնաբանել Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության երեկվա ճանաչումը։ Անկե՞ղծ։ Ես այնքան ծանրաբեռնված եմ ադրբեջանական հանցագործությունների թեմայով հանդիպումներ ու միջոցառումներ կազմակերպելով, որ ընդհանրապես առանձնապես չեմ հետևում Եվրոպայից ու Հայաստանից եկող լուրերին։ Ի դեպ, ես հիմա Հարավային Ամերիկայում եմ, և, ըստ ամենայնի, այստեղ ամեն ինչ շատ հաջող է ընթանում: Մեկ շաբաթից կլինեմ Վաշինգտոնում կհանդիպեմ Կոնգրեսում, այդ ամենի մասին կպատմեմ ավելի ուշ։
Այսպիսով, Պաղեստինի մասին: Եթե Հայաստանին այդ ճանաչումը ինչ-որ բան տա (ներդրումներ, առանձնաշնորհումներ), ապա ճիշտ են արել, որ ճանաչել են։ Արդեն աշխարհի մոտ 150 երկիր ճանաչել Է Պաղեստինը, այստեղ ոչ մի նոր բան չկա։ Ավելին, Հայաստանը Պաղեստինը ճանաչել է արդեն երկրորդ անգամ, քանի որ ի սկզբանե ճանաչել է դեռևս ԽՍՀՄ-ի օրոք։ Այս քայլը խորհրդանշական է, որը ոչինչ չի կարող փոխել, քանի դեռ Գազայում չի ավարտվել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հետ կապված հարցը, և քանի դեռ Պաղեստինի վարչակազմի իրական իշխանությունը չի վերահսկում սեփական տարածքի մեծ մասը։
Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարելիս շատ չէր անհանգստանում, թե դա դուր կգա Հայաստանին։ Կարծում եմ՝ Հայաստանն էլ չպետք է անհանգստանա, թե Պաղեստինի ճանաչումը դուր կգա իսրայելցիներին։ Շատ ճիշտ է, որ Հայաստանը սկսել է ելնել սեփական շահերից։
Քաղաքական կամքը չբավականացրեց Արցախը ճանաչելու համար, դե գոնե Պաղեստինի հետ ստացվեց։ Տխուր հեգնանք»,- գրել է Լապշինը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝...
Կարծում եմ՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը դեռ կպարզաբանի իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը, այս մասին լրա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...