«Բայդենը բացարձակ սխալ բաներ է ասել». Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենը չպետք է Ուկրաինային խոստանար անդամակցել ՆԱՏՕ-ին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով All In փոդքասթի եթերը, Թրամփն ընդգծել է, որ Բայդենը կանոնավոր կերպով սխալ հայտարարություններ է անում Ուկրաինայի վերաբերյալ:
Բացի այդ, ամերիկյան պետության նախկին ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չէր սկսվի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին լիներ ինքը:
«Բայդենը բացարձակ սխալ բաներ է ասել», - ասել Է Թրամփը։ - Դրանցից մեկն այն էր, որ «Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»։ Դա այն շատ բաներից մեկն է, որ նա հնչեցրեց, և երբ ես լսում էի նրան` մսածեցի «Այս տղան պատերազմ կսկսի»:
Թրամփը նաև հայտնել է, որ եթե ինքը դառնա ԱՄՆ նախագահ, ապա նա ամերիկացի զինվորներին չի ուղարկի Ուկրաինա կռվելու, ինչպես դա անում են Ֆրանսիան և Գերմանիան, որոնց մոտ «իրավիճակը բոլորովին այլ է, քանի որ Ուկրաինան նրանց համար գրեթե հարևան է»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների մասնակցությունը ռեկորդային բարձր է
Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որը պատմություն կերտելու հնարավորություն ունի....
«Հայտարարված հրադադարի պայմանները հավերժ չեն գործի». Պուտին
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ուկրաինական կողմի հետ երկխոսությունը Ստամբուլում և Մին...
Թրամփն առաջ է անցել Բայդենից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը առաջ է անցել Սպիտակ տան ներկայիս օկուպանտ Ջո Բայդենից՝ վեց ճոճվող նահանգներում աջակցութ...
ԵՄ-ն «հստակ համոզված է», որ հայ կալանավորների վերադարձը կօգնի խաղաղ գործընթացին
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն...