ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինը Վիետնամ է մեկնել․ նրան դիմավորել է նախագահը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հանոյի նախագահական պալատ, որտեղ բանակցություններ են նախատեսված Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ղեկավար Տո Լամի հետ:
Պալատի դիմացի հրապարակում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո առաջնորդները կլուսանկարվեն, և կսկսվեն ռուս-վիետնամական բանակցությունները:
Տեղի կունենա նաև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն, նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի և Վիետնամի նախագահները Հանոյում արդեն սկսել են երկկողմ բանակցությունները։
Հիշեցնենք` Պուտինը Վիետնամ է մեկնել երկօրյա պետական այցով։ Նա հունիսի 19-ին Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո։ ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեա էր մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին պահանջին
Եթե Հայաստանի հանրապետության ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, ապա կիրականացնի այդ փոփոխությունը։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի իշխանությունը «քցել է» Հայաստանին ու հայ ժողովրդին. Ալեն Սիմոնյան
Ես ծանոթ չեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը եւ մեր ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստում որեւէ կերպ մեկնաբանել: Այս մասին այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները փշալար են տեղադրում Դեմիրճյան փողոցում
Ոստիկանները փշալար են տեղադրել Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց գնացող հատվածում:Նշենք, որ երեկ, երբ Բագրատ Սրբա...