«ԱՄՆ-ում նման իրավիճակում շատ ավելի կոշտ ուժ կգործածեին»․ Զարեհ Սինանյան
«Գիտեմ, որ բացահայտորեն ուզում էին հարձակվել ԱԺ-ի վրա, ներխուժել, որն ինքնին հանցագործություն է եւ դա կանխվեց»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ թե ինչպե՞ս կգնահատի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական գործողությունները, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների վրա լուսաձայնային նռնակներ նետեցին։
Սինանյանն ասաց, որ ինքը փորձագետ չէ, դրան գնահատական կարող են տալ փորձագետները։ «Իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում նման իրավիճակում շատ ավելի կոշտ ուժ կգործածեին, շատ ավելի կոշտ»,-ասաց Սինանյանը։
Լրագրողը հիշեցրեց՝ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նռնակ կիրառելն անթույլատրելի է, Սինանյանն ասաց՝ կարեւոր է, թե ինչ հանգամանքներում եւ ինչ համատեքստում է ասել։ «2018-ի հեղափոխության ժամանակ ամեն ջանք գործադրվել է, որպեսզի ժողովուրդը ոստիկանության նկատմամբ որեւէ ուժ չկիրառի»,-ասաց Սինանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ․ ԱԱԾ
Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մ...
Հայաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ
Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պաղեստինի անկախությունը ճանաչելո...
Փաշինյանը՝ սահմանազատման հաջորդ փուլը Սյունիքից սկսելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռնիձոր գյուղում «Ազատության» հարցին՝ «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից...
Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մտադիր չէ պատգամավորական մանդատը վայր դնել։ Այս մասին Irakanum.am–ի հ...