ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը. Փաշինյան
Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց՝ որ անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը: Համոզված եմ, որ չկա: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք ոչ միշտ ենք կարևորություն տալիս թվաբանությանը:
«Այստեղ էլի սրբացման ֆենոմենն ա, որ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնե՛ք: Էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում, չես կարա փոխես: Մեկը ասի 10 մլն չի, 10 մլն 561 հազար ա, բոլորը կհարձակվեն, կասեն ա՛յ տգետ, ա՛յ դիլետանտ, դու որտեղի՞ց գիտես: Մեկը ասի՝ չէ, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը, դու գրչի մի հարվածով 800 հազար հայի ջնջեցիր: Սա մեր իրականությունն ա»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
«Թվում ա թե, 10 մլնի մեջ ընհամենը մի քանի հարյուր մարդ ա «ի գործ» ծրագրին մասնակցում, բայց դա շատ կարևոր գործոն է: Նախ քաղաքական ուղերձ է, ապա օրգանական կապ է: Օրգանական կապերը գենետիկ մակարդակով են ձևավորվում, իսկ գեները շատ անտեսանելի են, ինչպես մի հոգին կարող է անտեսանելի լինել միլիոնավոր մարդկանց մեջ: Այն ինչ ես այսօր ասացի, համարում եմ, որ շատ կարևոր է, բայց ուրիշ միջավայրում չէի ասի: Մենք կարող ենք հանդիպել հանրության տարբեր շերտերի հետ. ամեն լսարան ենթադրում է իր ասելիքը, և այն ինչ ես ասացի, հնարավոր էր ասել միայն այս հանդիպման ժամանակ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Արցախի նախագահ
Արցախի ՊԲ-ն մինչև վերջին վայրկյանը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին, եղել նրա տարածքային ստորաբաժանումը։ Այդ մասին հայտարարել է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՂ ժողովրդին բերել եք ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով. դուք հացկատակներ եք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է ԼՂ ժողովրդին ներքաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե քո ասած նկարները չհապարակես՝ ստախոս ես, սրիկա ես․ Հովհաննիսյանը Գալստանյանին ժամանակ տվեց
Այս մարդն ասում է, որ իշխանության ներկայացուցիչների ինչ-որ նկարներ կան, թե բա ես կոմպրոմատներ ունեմ՝ այդպիսով փորձելով հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառում է արել՝ նշելով․ «Երեկ Ավան վարչական շրջանում փող...