Օբաման կարող է փոխարինել Բայդենին․ որը կլինի վճռորոշ պահը
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման առաջիկա ընտրություններում կարող է փոխարինել ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Նշվում է, որ դեմոկրատների կուսակցությունն այդ ռիսկերը կապում է Բայդենի վատ առողջական վիճակի հետ: Վճռորոշ պահը կլինի Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանավեճը։
«Եթե Բայդենը Թրամփի հետ բանավեճի ժամանակ իրեն վատ դրսևորի, նրան կարող են փոխարինել այլ թեկնածուով՝ պատճառաբանելով առողջական խնդիրները», - ասվում է տեղեկատվության մեջ:
Պարբերականը հիշեցրել է Բայդենի տարօրինակ պահվածքի դեպքերի մասին, որոնք կապում են նրա տարիքային խնդիրների հետ։ Ընդգծվում է նաև, որ պաշտոնական միջոցառումների ժամանակ ԱՄՆ առաջնորդի կողքին հաճախ կարելի է նկատել Օբամային, ով բազմիցս օգնել է նրան կողմնորոշվել տարածության մեջ:
Բայդենին կարող են փոխարինել նաեւ Նենսի Փելոսին եւ Բիլ Քլինթոնը: Այնուամենայնիվ, Օբաման ընտրողների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում որպես փոխարինող հավանական թեկնածու:
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...