Մենք կարևոր համաձայնության ենք եկել․ Օրբան
Հունգարիան պայմանավորվել Է ՆԱՏՕ-ի հետ, որ իր ուժերը չի ուղարկի Ուկրաինային աջակցելու դաշինքի գործողություններին մասնակցելու համար, ինչպես նաև ֆինանսապես չի աջակցի դրան, պայմանավորվածությունը կգործի նաև այն դեպքում, եթե Նիդեռլանդների գործող վարչապետ Մարկ Ռյուտեն դառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Այս մասին հաստատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում:
«Մենք կարևոր համաձայնության ենք եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Մենք պայմանավորվել ենք, որ ոչ մի հունգարացի զինվորական չի մասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ- ի գործողություններին և ոչ մի հունգարական Ֆինանսներ չեն օգտագործվի նրանց աջակցելու համար», - գրել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հավելել է, որ երկուշաբթի կայացած հանդիպումից հետո Մարկ Ռյուտեն հաստատել է, որ ինքը լիովին աջակցում է այդ համաձայնագրին և կպահպանի այն, եթե զբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Օրբանը հրապարակել է Ռյուտեի նամակը՝ համապատասխան հայտարարությամբ։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին խոստացել է, որ եթե նա դառնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, Հունգարիան իրավունք կունենա հրաժարվել իր տարածքից դուրս ՆԱՏՕ-ի գործունեությանը մասնակցելուց՝ ի աջակցություն Ուկրաինայի:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...