ՀՀ-ն մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW
Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ։ Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing պորտալը։
Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հնարավորությունը։
«Չնայած Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումը Հայաստան, ակնկալվում է, որ այդ մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի: Akash 1S-ը հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ է, որն ունակ է խոցել ինքնաթիռները մինչև 30 կմ հեռավորության վրա՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից: Բացի Akash 1S-ից, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հակահրթիռային պաշտպանության երկու այլ համակարգերի նկատմամբ։ MR-SAM-ը, որը մշակվել է Հնդկաստանի և Իսրայելի միջև համագործակցության արդյունքում, արդեն արտադրության մեջ է և հաստատվել է որպես արդյունավետ սարք»,-նշում է IDRW-ն:
Ըստ IDRW-ի աղբյուրների՝ Akash 1S-ի մատակարարումները սկսելուց հետո Հայաստանը նախատեսում է իրականացնել MR-SAM-ի և Akash-NG համակարգի մանրակրկիտ տեխնիկական գնահատումներ՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է իրենց պաշտպանական պահանջներին:
«Այս գնահատումների հիման վրա որոշում կկայացվի MR-SAM-ի և Akash-NG-ի միջև»,-նշում է IDRW պորտալը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...