Չինաստանը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերանայել Ուկրաինայում իր գործողությունները
Միջազգային հանրությունն արդար կարծիք ունի Ուկրաինայի հակամարտությունում ՆԱՏՕ-ի դերի մասին։ Դաշինքը պետք է վերաիմաստավորի իր գործողությունները, հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն։
«ՆԱՏՕ-ն պետք է վերաիմաստավորի իր գործողությունները, այլ ոչ թե կամայական զրպարտչական հարձակումներ իրականացնի Չինաստանի վրա», — կոչ է արել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Լին Ցզյանն ընդգծել է, որ Չինաստանը մշտապես աջակցում է իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև առաջարկում է խաղաղ նախաձեռնություններ և չի հանդիսանում ուկրաինական հակամարտության ստեղծողն ու կողմը:
Մայիսի 24-ին Բրազիլիան և ՉԺՀ-ն առաջարկել են Ուկրաինայի վերաբերյալ նոր համաժողով անցկացնել, որը կկազմակերպի ինչպես Մոսկվան, այնպես էլ Կիևը: Նման ձեւաչափը ենթադրում է բոլոր կողմերի իրավահավասար մասնակցություն, ինչպես նաեւ բոլոր խաղաղ ծրագրերի արդարացի քննարկում։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանը էսկալացիայի սպառնալիքի տակ է
ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացնում են պատերազմի մասշտաբների ընդլայնման հնարավորության մասին, քանի որ ռազմական գործո...
Ֆ-16-ները, որոնք ԱՄՆ-ն կփոխանցի Կիևին, կտեղակայվեն Ուկրաինայում. Սպիտակ տուն
Ֆ-16 կործանիչները, որոնք ԱՄՆ-ն կփոխանցի Կիեւյան կողմին, կտեղակայվեն Ուկրաինայի տարածքում: Համապատասխան հայտարարությամբ հ...
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
Միջուկային տերություններն անցած հինգ տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացրել են միջուկային սպառազինությունների ծախսերը` ա...
«Գազան աշխարհի ամենավտանգավոր վայրն է հումանիտար աշխատողների համար». ՄԱԿ
ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների հարցերով գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազ...