«Գազան աշխարհի ամենավտանգավոր վայրն է հումանիտար աշխատողների համար». ՄԱԿ
ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների հարցերով գործակալությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է նրա 193 աշխատակից:
«Գազայի հատվածը հումանիտար աշխատողների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է։ Պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է ՄԱԿ -ի 193 աշխատակից, սա ՄԱԿ -ի պատմության մեջ զոհերի ամենամեծ թիվն է», - ասված է գործակալության Twitter-ի հաղորդագրության մեջ:
«Չնայած դրան, մեր գործընկերները շարունակում են աշխատել ընտանիքներին աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում»:
Իսրայելը բազմիցս մեղադրել Է ՀԱՄԱՍ-ին և այլ ռազմատենչ խմբավորումներին քաղաքացիական բնակչության շարքերում ընդգրկվելու մեջ, ինչպես նաև հերքել է, որ հարվածներ է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանը էսկալացիայի սպառնալիքի տակ է
ՄԱԿ-ի ներկայացուցիչները նախազգուշացնում են պատերազմի մասշտաբների ընդլայնման հնարավորության մասին, քանի որ ռազմական գործո...
Չինաստանը ՆԱՏՕ-ին կոչ է արել վերանայել Ուկրաինայում իր գործողությունները
Միջազգային հանրությունն արդար կարծիք ունի Ուկրաինայի հակամարտությունում ՆԱՏՕ-ի դերի մասին։ Դաշինքը պետք է վերաիմաստավորի...
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
Միջուկային տերություններն անցած հինգ տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացրել են միջուկային սպառազինությունների ծախսերը` ա...
Ֆրանսիայում մտադիր են 4 անգամ ավելացնել արկերի արտադրությունը
Ֆրանսիական Thales արդյունաբերական խումբը մտադիր է մինչեւ 2026 թվականը չորս անգամ ավելացնել ականանետային արկերի արտադրութ...