Արծվիկ Մինասյանը` ՀՅԴ–ականների ձերբակալությունների մասին
ՀՀ իշխանությունները ՀՅԴ–ի դեմ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները, որպեսզի արհեստական և կեղծ գործեր հարուցեն։ ՀՅԴ ԳՄ անդամների ձերբակալությունների նոր ալիքի հետ կապված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը։
«ՀՀ–ում կիրառում են բոլոր հնարավոր մեխանիզմները և մեթոդները, որպեսզի արհեստական ու կեղծ գործեր հարուցեն, կուսակցության մարզային գրասենյակների վրա հարձակումներ են կազմակերպում։ Մասշտաբային ապօրինի գործողություններ են իրականացվել, կատարվել են նաև խուզարկություններ ու ձերբակալություններ։ Այս պահի դրությամբ նիկոլական քննչական համակարգը և իրենց վերահսկողության տակ գտնվող դատարանները 5 կալանքի որոշում են կայացրել։ Նրանցից 4-ը 2 ամսով են կալանավորվել, իսկ մեկը` 1 ամսով, ևս 3 անձինք էլ տնային 2 ամսով կալանքի տակ են։ Եվս 1 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը, մեկ այլ անձի նկատմամբ էլ` երկրից բացակայելու արգելքը։ Խոսքը միայն Վայոց Ձորի մարզի ՀՅԴ գրասենյակի անդամների մասին է»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ սա իշխանության կողմից ձևավորված կեղծ օրակարգ է։ Պատգամավորը վստահ է` իրականությանը չհամապատասխանող արտահայտությունների ներքո հալածանքների են ենթարկվում ՀՅԴ–ականները։ Մինասյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունների նմանատիպ գործելաոճը չի կարող հեռանկար ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...