Իսրայելից մեղադրել են Լուկաշենկոյին․ հայտնի է պատճառը
Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն անընդունելի, վրդովեցուցիչ և հակասեմական է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները հանրապետությունում կոռուպցիայի մեջ ներգրավված հրեաների մասին։ Այս մասին հայտնում է JNS գործակալությունը։
Կացի խոսքով՝ այս կապակցությամբ Իսրայելի ԱԳՆ Եվրասիական բյուրոյի ղեկավար Յուվալ Ֆուկսը բողոքի նոտա է ներկայացրել Իսրայելում Բելառուսի դեսպան Եվգենի Վորոբյովին։
Հունիսի 14-ին Լուկաշենկոն կառավարության հետ հանդիպմանը քննարկել էր երկրում տեղի ունեցած վերջին կոռուպցիոն սկանդալները։ Նա նշել էր, որ պատասխանատվության ենթարկված երեք տասնյակ պաշտոնյայից կեսից ավելին հրեաներ են։
«Կներեք, ես հակասեմիտ չեմ, բայց կեսից ավելին հրեաներ են։ Մի՞թե մեր երկրում հատուկ, արտոնյալ դիրք են զբաղեցնում, գողանում են ու չեն մտածում իրենց ապագայի մասին։ Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ և՛ հրեաները, և՛ բելառուսները, և՛ ուկրաինացիները, և՛ ռուսներ, և՛ լեհերը»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Բելառուսի պաշտոնյաները չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային մամուլը՝ Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թի...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...
Ինչպես են կիրանցեցիները հասնելու Բերքաբերում գյուղատնտեսական նշանակության հողերին․ նախարարության պատասխանը
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի...
Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «պլացդարմը» լարվածության օջախ ստեղծելու համար․ Գալուզին
Ռուսաստանն այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի, քանի որ սեփական փորձից գիտի՝ դա որքան վնա...