ԱՄՆ-ն շուտով կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները. Bild
ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոտ ապագայում հանել Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության աղբյուրները։
Պարբերականը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է վերականգնել Իսրայելին զենքի մատակարարումները։ Բացի այդ, Նեթանյահուն հայտարարել է դրանց ծավալն ավելացնելու անհրաժեշտության մասին։
«Բլինքենն արդեն հասկացրել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կվերացնի սահմանափակումները և Իսրայելին կմատակարարի նոր սպառազինության համակարգեր»,- Bild-ին հայտնել են աղբյուրները։
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր ռազմական կաբինետը ցրելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հանդիպել են
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայ...
Rheinmetall-ը մտադիր է Ուկրաինայում արտադրել Leopard տանկերի և Skyranger տանկերի հիբրիդներ
Rheinmetall-ը Ուկրաինայում գտնվող գործարանում ցանկանում է արտադրել Leopard տանկերի և Skyranger հակաօդային պաշտպանության...
ԱՄՆ զինվորականները հայտարարել են Սիրիայում «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին վերացնելու մասին
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հունիսի 16-ին հայտարարել է Սիրիայի տարածքում ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչա...