Տեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մտածի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի խաղաղ առաջարկի մասին, քանի որ Կիևի համար ռազմական իրավիճակը վատթարանում է:
«Ժամանակին Զելենսկին իշխանության եկավ խաղաղության դրոշի ներքո և խաղաղություն հաստատելու, Ուկրաինան փրկելու մտադրությամբ։ Նա միշտ ասում էր, որ աթոռից չի կառչում, միշտ ասում էր, որ հանուն իր հայրենիքի պատրաստ է ամեն ինչի։ Տեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը», - ասել Է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ «ամեն անգամ, երբ Պուտինը խաղաղ նախաձեռնություններ է հնչեցնում, եւ երբ քաղաքական-դիվանագիտական հուն դուրս գալու փորձեր են արվում, երկրի վրա որոշակի պայմաններ կան, ամեն անգամ դրանք Ուկրաինայի համար վատանում են»:
«Ճակատում իրավիճակի ներկայիս դինամիկան մեզ հստակ ցույց է տալիս, որ հետագայում ևս այն ուկրաինացիների համար կվատթարանա։ Երևի մի քաղաքական գործիչ, որը հայրենիքի շահերը վեր է դասում իր սեփականից և նույնիսկ իր տերերից, կմտածեր նման առաջարկի շուրջ: Տեսնենք, թե ինչ կլինի», - հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը ։ Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հնչեցրած առաջարկը «վերջնագիր չէ, դա հենց խաղաղ նախաձեռնություն է, որն արվել է ՝ հաշվի առնելով երկրի վրա առկա իրողությունները»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևան-Կապան թռիչք». Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կադրեր՝ Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-գրել է Փաշինյանը:Հի...
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը. Զելենսկին ասել է՝ ինչ պայմանով
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը, եթե Մոսկվան հարգի նրա տարածքային ամբողջականությու...
Լեհաստանի նախագահը Լուկաշենկոյին անվանել է «Պուտինի տիկնիկ»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայ...
«Եթե դուք նրանց ձեռք տաք, նրանք ձեզ կուտեն». Լեհաստանի Սենատի փոխխոսնակ
Արևմուտքը Ռուսաստանի վերաբերյալ իր քաղաքականության մեջ անընդհատ կրկնում է նույն սխալները, ինչը կարելի է գնահատել որպես ա...