Լեհաստանի նախագահը Լուկաշենկոյին անվանել է «Պուտինի տիկնիկ»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի մեղքը բացառապես Ռուսաստանի վրա է: Սակայն ընդգծել է, որ Բելառուսը նույնպես մեղավոր է Ռուսաստանի զավթողական հարձակման համար։
Դուդան նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է կայսրություն, որը չի կարողացել գլուխ հանել իր «անցյալի դևերից» և չի անցել ապագաղութացում: Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայում պատերազմ սկսելով ՝ ՌԴ-ն ինքնուրույն չի գործել։
«Անդրադառնամ այն դերին, որն այս պատերազմում խաղաց Պուտինի տիկնիկը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ծաղրելով սեփական ժողովրդին, նա ոչ միայն թույլ տվեց Ռուսաստանին հարձակվել իր տարածքից, այլև նախաձեռնեց մի շարք հիբրիդային հարձակումներ», - ասել է Դուդան:
Նա հավելել է, որ ուկրաինական պետությունն իրավունք ունի պաշտպանվելու ռուսական ագրեսիայից։ Ունի միջազգային իրավունքին համապատասխան ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու լիակատար իրավունք: Իսկ արևմտյան գործընկերներն իրավունք չունեն կանգ առնել աջակցության հարցում։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Շվեյցարիայում մեկնարկել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման վերաբերյալ խաղաղության գագաթնաժողովը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևան-Կապան թռիչք». Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կադրեր՝ Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-գրել է Փաշինյանը:Հի...
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը. Զելենսկին ասել է՝ ինչ պայմանով
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել թեկուզ վաղը, եթե Մոսկվան հարգի նրա տարածքային ամբողջականությու...
Տեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մտածի Ռո...
«Եթե դուք նրանց ձեռք տաք, նրանք ձեզ կուտեն». Լեհաստանի Սենատի փոխխոսնակ
Արևմուտքը Ռուսաստանի վերաբերյալ իր քաղաքականության մեջ անընդհատ կրկնում է նույն սխալները, ինչը կարելի է գնահատել որպես ա...