Դա տեղի չի ունենա այս շաբաթավերջին. Պետեր Սիյարտո
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Նա ևս Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։
«Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող է հասնել իր նպատակին միայն այն դեպքում, եթե երկու հակամարտող կողմերը լինեն բանակցությունների սեղանի շուրջ: Դա տեղի չի ունենա այս շաբաթավերջին»,- ասել է արտգործնախարարը:
Նա նշել է, որ Հունգարիան շարունակում է կոչ անել «իրական, առարկայական խաղաղության բանակցություններ անցկացնել նրանց միջև, ովքեր պատերազմ են մղում»։
«Միջազգային հանրությունը պետք է ստիպի պատերազմող կողմերին վերջապես համաձայնել հրադադարի և նստել բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Սիյարտոն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնու...
ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովի...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...