ԱԽՔ-ն՝ հրապարակման մասին, թե Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին»
«Իսկզբանե միայն նախատեսված է եղել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն «Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին», ելույթ նախատեսված չի եղել»։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Անվտանգության խորհրդից՝ անդրադառնալով ուկրաինական պարբերականերից մեկի հրապարակմանը, թե Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ Շվեյցարիայում տեղի ունեցած «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» երկրորդ լիագումար նիստին։
ԱԽՔ-ից նաև նշել են, որ ելույթի մասին նախագահողի հայտարարությունը տեխնիկական խնդիր է եղել:
Հիշեցնենք, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» արդյունքներով հռչակագիր է ընդունվել։ Հունիսի 16-ին Շվեյցարիայում անցկացված Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրին աջակցել են հավաքի մասնակից 100 պատվիրակություններից 84-ը։ Ըստ Swissinfo-ի՝ Հայաստանն այդ երկրների շարքում չէ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստվում է ռազմական էսկալացիայի․ ֆրանսիայում Մակրոնին կոչ են արել զորքեր ուղարկել ՀՀ․ ԶԼՄ
Ֆրանսիացի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ բաց նամակ են ստորագրել՝ նախագահ Էմանուել Մակրոնին կոչ անելով խաղաղապ...
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագիրը։ Այս մասին հայտնու...
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել
Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի...
Մանրամասներ՝ Կիմ Չեն Ընի և Պուտինի բանակցություններից. կստորագրվի փաստաթուղթ
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ըն...