Ուկրաինայի հարցով բանակցություններին անհրաժեշտ է ՌԴ մասնակցությունը. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է Ռուսաստանի մասնակցությունը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը։
«Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ միջազգային հանրությունը խրախուսի ցանկացած քայլ դեպի լուրջ բանակցություններ... Ցանկացած վստահելի գործընթացի համար անհրաժեշտ կլինի Ռուսաստանի մասնակցությունը։ Հուսով ենք, որ գագաթնաժողովի արդյունքները կարտացոլեն այդ նպատակները»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նախարարի խոսքով, երկիրը պատրաստ է աջակցել հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Ավելի վաղ Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը հայտարարել էր, որ Ուկրաինայի համար խաղաղ գործընթացը առանց Ռուսաստանի անհնար է պատկերացնել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Բյուրգենշտոկում կայացած գագաթնաժողովում, նշել է, որ Շվեյցարիայի խորհրդաժողովը կարող է ավելի արդյունավետ լինել Ռուսաստանի մասնակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են ՀՀ ա...