Ցանկանում եք փրկել աշխարհը՝ քննարկեք Պուտինի առաջարկը. Զախարովա
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովի մասնակիցները պետք է քննարկեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղ առաջարկները, եթե ցանկանում են «փրկել աշխարհը»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Շվեյցարական համաժողովի մեկնարկի նախաշեմին։
«Ցանկանում եք փրկել աշխարհը՝ քննարկեք Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Ռուսաստանի նախագահն ամեն ինչ ասաց և ցույց տվեց խաղաղության իրական ճանապարհը։ Չտեսնել, չհասկանալ կարող են միայն նրանք, ովքեր խաղաղություն չեն ուզում», - նշեց նա։
Ավելի վաղ Պուտինը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր խաղաղ առաջարկներով, որոնք նախատեսում են Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ՝ որպես Ռուսաստանի տարածաշրջանների կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակի ամրագրում, դրա ապառազմականացում և ապազգայնացում, հակառուսական պատժամիջոցների չեղարկում: Վլադիմիր Զելենսկու գրասենյակում այս նախաձեռնությունը մերժվեց:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևան-Կապան թռիչք». Փաշինյանը կադրեր է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կադրեր՝ Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-գրել է Փաշինյանը: Հ...
Տեսնենք՝ պատրաստ է արդյոք նա ամեն ինչի, որպեսզի հետագայում չվատթարանա իրավիճակը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մտածի Ռո...
Լեհաստանի նախագահը Լուկաշենկոյին անվանել է «Պուտինի տիկնիկ»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ընդգծել է, որ Ուկրաինայ...
«Եթե դուք նրանց ձեռք տաք, նրանք ձեզ կուտեն». Լեհաստանի Սենատի փոխխոսնակ
Արևմուտքը Ռուսաստանի վերաբերյալ իր քաղաքականության մեջ անընդհատ կրկնում է նույն սխալները, ինչը կարելի է գնահատել որպես ա...