Ռուսական կողմը հայտնում է՝ մեկ ուղղությամբ քանի զինծառայող է կորցրել Ուկրաինայի ԶՈՒ-ն

Ռուսական «Запад» զորախմբերը կարողացել են ավելի շահավետ բնագծեր գրավել հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։


Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերն այդ ուղղությամբ կորցրել են մինչև 495 զինծառայող։


Մինչ այդ հաղորդվել էր, որ ռուսական ավիացիան հարված է հասցրել Խարկովի մարզում Ուկրաինայի Զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետին, որտեղ գտնվում էին նաև օտարերկրյա վարձկաններ: Նրա աղբյուրների տվյալներով՝ տեղակայման կետը գտել են գործակալների տվյալների եւ Չուգուեւսկի շրջանի Բուգաեւկա բնակավայրում օդային հետախուզության կողմից ստուգումից հետո: Դրանից հետո ՌԴ ԶՈՒ ավիացիան տեղում կրակային հարված է հասցրել։ Ավիահարվածի արդյունքում ոչնչացվել են ոչ միայն ուկրաինացի զինվորականներ, այլև օտարերկրացիներ, ընդգծել է Մարոչկոն:


Նաև ուկրաինական բանակի ռազմագերի Յուրի Վոդյանը պատմել է, որ Ուկրաինայի Զինված ուժերում որպես գրոհիչ ծառայում են ամերիկացի և լեհ վարձկանները: Զինվորը նշել է, որ օտարերկրյա վարձկաններն ունեն առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան ուկրաինացի զինվորականներինը ։ Մյուս առավելություններից է ցանկացած պահի Ապու-ի հետ պայմանագիրը խզելու և տուն գնալու հնարավորությունը:

Քաղաքականություն