Զելենսկին հանդիպել է Հռոմի Պապի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, որտեղ քննարկել Է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, Վատիկանի դերը խաղաղության հաստատման գործում և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչի մասին նա ուրբաթ օրը հայտնել է սոցիալական ցանցերում, գրում է UNN-ը:
Իտալիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ։ Շնորհակալություն Նորին Սրբությանը Ուկրաինայի համար խաղաղության աղոթքների, մեր ժողովրդի հետ հոգևոր մտերմության և մեր ժողովրդի համար մարդասիրական օգնության համար ,- գրել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետևանքները, ռուսական օդային ահաբեկչությունը և էներգետիկ բարդ իրավիճակը:
«Խոսվել է նաև խաղաղության բանաձևի, Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հաստատման գործում Սուրբ Աթոռի դերի, խաղաղության գլոբալ գագաթնաժողովից ակնկալիքների մասին։ Գնահատում ենք գագաթնաժողովին Վատիկանի մասնակցությունը և խաղաղության մոտեցմանն ուղղված ջանքերը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաներին վերադարձնելու ուղղությամբ», - նշել Է նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանները կփոխվեն, եթե Կիեւը հրաժարվի Մոսկվայի նոր առաջարկից. Պուտին
Նախագահի խոսքով՝ «երկրի վրա, մարտական շփման գծում իրողությունները հետագայում ևս փոխվելու են ոչ հօգուտ Կիևի ռեժիմի, և բան...
Տիխանովսկայան աջակցության խոսք է հայտնել Փաշինյանին՝ Լուկաշենկոյի դեմ ելույթի համար
Բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելո...
ԵՄ-ում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), Ուկրաինան եւս մոտ ապագայում դրան չի գհասնի, վստահ է ՌԴ...
Պուտինը խոսել է Խերսոնի և Զապորոժիեի շրջանների շուրջ բանակցությունների մասին
Այն բանից հետո, երբ Ռուսաստանի բանակը գրավեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը, մի շարք երկրներ հայտարարեցին միջնոր...