Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. Լուրջ ֆիգուր են գործուղելու Երևան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։ Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։
Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․ «ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել` ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։ Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երեւան»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ռազմական գործողությունների դադարեցման Պուտինի պայմանները վերջնագիր է անվանել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադար...
Coca-Cola-ն 2022 թվականին հեռանալուց հետո Ռուսաստանում վերստին գրանցում է իր ապրանքային նշանները
Ամերիկյան The Coca-Cola ըմպելիքներ արտադրող ընկերությունը հայտեր է ներկայացրել իր ՝ Coca-Cola, Fanta և Sprite ապրանքանիշ...
Ինչպես է Բայդենը շնորհավորել Թրամփի ծնունդը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա առթիվ։«Շնորհավոր 78-ամյակդ, Դոնալդ: Ընդունեք...
Ադրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքին
Monument Watch-ը ահազանգում է․Արդեն տևական ժամանակ է ադրբեջանական տարբեր շրջանականեր Հայաստանի Հանրապետության արևելյան և...