Կառավարությունը պարզաբանել է «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից» հոդվածը
«Ժողովուրդ» օրաթերթի 2024թ. հունիսի 13-ի «Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ինչի առնչությամբ Կառավարությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
«ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2242-Ն որոշմամբ սահմանվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պետական տեսուչին հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:
Ըստ այդմ, հիմք ընդունելով վերոնշյալը՝ տեսչական մարմնի կարիքների համար վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպվել է գնդակների (փամփուշտների) ձեռքբերման ՎԱԲՏ-ԳՀԱՊՁԲ-24/30 ծածկագրով ընթացակարգ: Ուշագրավ է, որ գնումն իրականացվել է հրապարակային մրցակցային եղանակով, ինչը ենթադրում է գործընթացի փաստաթղթային ապահովման լիարժեք թափանցիկություն: Մինչդեռ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ենթակա են ձեռք բերման ընթացակարգերի շրջանակներում»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...