ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար՝ պատանդների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար
Պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պահանջն է՝ ամբողջական ու մշտական հրադադարի մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցներից երկուսը նշել են, որ ՀԱՄԱՍ–ը պահանջում է Իսրայելի իշխանություններից հրադադարի երաշխիքներ տրամադրել։ Ընդ որում, իսրայելական կողմը առաջարկել է ընդամենը վեց շաբաթվա զինադադար՝ առաջարկվող գործարքի առաջին փուլում։ Այդ ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը պետք է համաձայնեցնեն երկրորդ փուլի պայմանները, որը կներառի մշտական հրադադար։
Թեև Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս երկարաձգել վեցշաբաթյա զինադադարը՝ բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ–ը մտավախություն ունի, որ ժամանակավոր սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել ռազմական գործողությունները վերսկսելու և գործարքը խաթարելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Մահացել է НТВ-ի օպերատոր Վալերի Կոժինը
Մահացել է НТВ-ի օպերատոր Վալերի Կոժինը, որը վիրավորվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկա գյուղի (ԴԺՀ) գնդակոծո...
Իրանն ու Ադրբեջանը երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված վարժանքներ կանցկացնեն
Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված վարժանքներ կանցկացնեն, հայտնում է Ադր...
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետ...