Էրդողանը դիմել է ԱՄՆ-ին և Արևմուտքի երկրներին
Միացյալ Նահանգները և արևմտյան երկրները պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա՝ իրականացնելու Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի հետ բանակցություններից հետո, փոխանցում է TRT Haber-ը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Իսրայելը կհրաժարվի Գազայի հատվածում հարձակումներից և կգա համաձայնության, որը կայուն խաղաղություն կապահովի տարածաշրջանում: Նա ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևելու է բանաձևի կատարմանը։
Հունիսի 13-ի առավոտյան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին, որը հնչեցրել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Հունիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատասխանը Վաշինգտոնի հրադադարի առաջարկին փոփոխություններ է պարունակում:
Մինչ այդ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Մեծ յոթնյակի (G7) երկրների ղեկավարները ՀԱՄԱՍ-ին կոչ են անելու ընդունել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...