Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալվածներից 2-ի վիճակը ծանր է
Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Հայտնում է Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը։
Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։
Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում։
Պատգամավորների պնդմամբ՝ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. փաստաբան
Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «Ս...
ԱՄՆ Պետդեպը մտահոգված է Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակից
ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դանիել Քրիթենբրինքը շաբաթ օրը հայտարարել է, որ իրավ...
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. Բագրատ Սրբազան
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավա...