Անարժան է և էժան․ Զախարովան անդրադարձել է Փաշինյանի ելույթին
Պաշտոնական Երեւանը պետք է բացահայտորեն արտահայտի իր դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ, որում ոչ ոք ոչ ոքի չի պահում, իսկ այդ թեմայի շուրջ խոսքային աճպարարությունն անարժան է և էժան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե հայտարարելու բան կա, թող բացահայտ հայտարարեն։ Միլիոն անգամ ասել են, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որտեղ բոլորը կամավոր են գալիս։ Մասնակից երկրների վրա ճնշում գործադրելու հրամանատարական-վարչական համակարգ չկա։ Այնտեղ կա փոխադարձ հարգալից երկխոսություն։ Ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում: Որն է խնդիրը: Ինչու են այսքան տարի նույն Հայաստանի քաղաքական գործիչներն այդ թեման այդքան շահարկում»,- ասել Է Զախարովան լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել.ՀԱՊԿ որևէ այլ անդամ այդ հարցերը Հայաստանի առջև չի դնում։ Այդ անվերջ ինչ-որ քաշքշուկը, բառախաղը, որը մենք լսում ենք Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության մի շարք գործիչներից։ Ով է նրանց կոչ անում զարգացնել այս թեման։ Ոչ ոք, իրենք», - ասել Է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...