ԱՆ-ն՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների մասին
Բաղրամյան պողոտայում երեկ՝ հունիսի 13-ին, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած քաղաքացիներից ևս 7-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Դեռևս հիվանդանոցներում գտնվող 9 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության»,-հավելեց նա:
Նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ։ Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...