ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ Երևանում ընթացող ցույցերի վերաբերյալ
Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...