ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Հայաստանի վարչապետը խորհրդարանում անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ակնարկեց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է Հայաստանի դեմ պատերազմը։
«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով` հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»,– ասաց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա։
«Մենք այսօր վստահ ասում են, որ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել, ու վաղը արհավիրք տեղի չի ունենա։ Բա ես եմ եկել, էն ժամանակ ասել` մեր պետությանը վտանգ ա սպառնում, իսկ հիմա ասեմ` ուր եք գնում, ու համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ ու սահմանազատված սահմաններով Հայաստան»,– ընդգծեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուրեմն մի հատ տեղդ նստեցի՛ր խելոք, ու էդ տոնով չխոսացի՛ր իմ հետ» .Ալեքսանյան
Այսօր մի վերջնաժամկետ էի տվել ընդդիմությանը՝ մինչև 16։00-ն հրապարակել բոլոր ֆինանսական հոսքերը, որն ունի ընդդիմադիր քաղա...
Ինչ ասել եք ստեղից, էլի դուք եք... իջևանցի տղա եմ, ասածներիս էլ՝ տեր. Գառնիկ Դանիելյան
Պետք չէ պիտակավորել և իջեցնել «պլինտուսից» ներքև, որ ասում եք լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք: Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բայդենը սկսել է «թափառել» G7-ի գագաթնաժողովում պարաշյուտիստների ելույթից հետո
Բայդենի թիմը շտապում է պատասխան տալ այն դրվագի համար, որում Իտալիայի վարչապետը ամերիկյան առաջնորդին վերադարձնում է G7-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով». Փաշինյան
Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար...