Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ.եղանակը ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-14-ին, 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնից։


Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։


Երևանում հունիսի 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 20-22 աստիճան։

Քաղաքականություն