«ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս». Արարատ Միրզոյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հարցին։
«Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել. Արմեն Խաչատրյան
Փշալարն ու ջրցան մեքենան պատգամավորները չեն բերել, դա ՆԳ նախարարությունն է բերել, որը պատասխանատու է հասարակական կարգի ա...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...