Այսօր ՀՀ իրավապահ մարմինները կանխել են նոր հոկտեմբերի 27-ը․ Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։
«Բագրատ Գալստանյանը այսօր կազմակերպել է հարձակում Ազգային ժողովի վրա և նրա հետ հանցակցել է խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի վրա հարձակում էր տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ խառնամբոխը փորձեց սպանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Բագրատ Գալստանյանը ցանկանում էր այսօր Ազգային ժողովում անել նույնը` ինչ արել են իրենք նոյեմբերի 9-ին:
Հիմա, Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ: Նույնը նրանք փորձում էին անել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Այսօր Բագրատ Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են կազմակերպել 2-րդ նոյեմբերի 9-ը` փորձելով իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը:
Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:
Այսօր և այսուհետ Խորհդարանական մեծամասնությունն ու մեր քաղաքական թիմը` Վարչապետի գլխավորությամբ, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած հարձակումից:
Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն:
Ժողովրդի իշխանությունը մնալու է անառիկ:
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե´ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Քանի լուսաձայնային նռնակ է կիրառվել այսօր. վերլուծություն
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» ուսումնասիրեցինք քաղաքացիների և ոստիկանների բախման տեսագրությունները (այդ թվում մեր՝...
Աբրահամ Գասպարյանը Քանաքեռ-Զեյթուն բաժնում է․ դուրս գա, կտեղափոխվի հիվանդանոց․ Արփի Հարությունյան
Աբրահամ Գասպարյանը Քանաքեռ-Զեյթուն բաժնում է․ դուրս գա, կտեղափոխվի հիվանդանոց։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ վիճակում են լուսաձայնային նռնակներից վիրավորում ստացած քաղաքացիները
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառեցին լո...
Նոր փոփոխություն՝ որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը հեղինակել է «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ հարակից օրենքների նախագ...