ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում փողոցներ են փակել, կա բերման ենթարկված
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն այսօր վաղ առավոտից որոշ ժամանակով Երևանում փողոցներ են փակել։
Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցել են, որ ակցիայի մեկ մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար։
Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն երկու օր է փակ է պահում Բաղրամյան պողոտան, վրաններ են տեղադրել այնտեղ և գիշերում են պողոտայում։
Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժումն անհնազանդության ակցիաներ է իրականացնում, հանդիպումներ ունենում քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների հետ, հանրահավաքներ անցկացնում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:
Նախօրեի հանրահավաքին շարժման առաջնորդը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այցելել է երկաթգծի փլուզված հատված, զրուցել ու սուրճ խմել շինարարների հետ
Հեղեղումների հետևանքով փլուզվել է Ախթալա տանող կամուրջը, կառուցվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջ: Այս մասին իր թելեգ...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետ...