Պաղեստինյան «Կարմիր մահիկը» մեղադրել է ՑԱԽԱԼ–ին մարդասիրական օգնության մեքենա օգտագործելու մեջ
Պաղեստինյան «Կարմիր մահիկի» ընկերությունը մեղադրել է իսրայելական զորքերին մարդասիրական օգնության բեռնատարը ռազմական նպատակներով օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, Գազայի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբար մտնելու համար զինվորներն օգտագործել են մարդասիրական բեռնատար:
Նշվում է, որ իսրայելական բանակի նման գործողությունները խաթարում են քաղաքացիների վստահությունը նրանց նկատմամբ, ովքեր օգնություն են ցուցաբերում, ինչպես նաև բարդացնում են մարդասիրական առաքելությունների ներկայացուցիչների աշխատանքը։
Ավելի վաղ Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի հրետակոծությունից զոհվել էին Կարմիր մահիկի երկու բժիշկներ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Ուկրաինական ինքնաթիռն առսջին անգամ ուղիղ հարվածել է ՌԴ տարածքում գտնվող թիրախին
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ուկրաինական ինքնաթիռն ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին։ Այ...
Իրանն ու Ադրբեջանը երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված վարժանքներ կանցկացնեն
Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված վարժանքներ կանցկացնեն, հայտնում է Ադր...
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետ...