Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը կժամանի Հայաստան
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։
Ինչպես հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդեյլի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդեյլի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։
Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ տա։ Այցի ընթացքում Գլենդեյլի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդեյլի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։
Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդեյլի քաղաքապետ իր ծննդավայր վերադառնալու առթիվ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան
ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից հերթական անգամ մերժվեց մեր առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան...
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի
Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը։ Նշենք,...
«Ձեզ համար կարևոր չէ, որ Կորոչենկոն իր ողջ կյանքը վայրահաչել Հայաստանի վրա, դուք իրեն հղում եք անում, որովհետև իր ու ձեր շահերը համընկնում են»․ Խաչատրյանը՝ իշխանությանը
2022 թվականի հուլիսին թյուրքալեզու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների 24-րդ նիստի ժամանակ Ադրբեջանի պետ...
Սնոուդենը Բայդենի համար տհաճ ճշմարտություն է բացահայտել
Ռազմական հակամարտություններին աջակցող քաղաքական գործիչները դաժանորեն պատժվել են Եվրախորհրդարանի ընտրություններում, X սոց...