Մոսկվայում երաժիշտը դանակով հարձակվել է թվային պլատֆորմի ղեկավարի և նրա ընկերոջ վրա. վերջինս սպանվել է
Baza տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թվային պլատֆորմների ինքնավար ոչկոմերցիոն կազմակերպության ղեկավար Արսենի Շչելցինը հոսպիտալացվել է դանակի երեք վերքերով: Հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայում:
Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ պարզվել է, որ կասկածյալը «Պասեկո» ռոք խմբի 47-ամյա ղեկավար Ռոման Մեդվեդկինն է. նա կալանավորվել է։
Ինչպես նշել են Մոսկվայի դատախազությունից, դեպքը տեղի է ունեցել հունիսի 8-ի գիշերը։
Ըստ Baza-ի, Շչելցինը և իր ընկեր Իվանը քայլելիս են եղել դեպի խանութ, երբ տեսել են հարբած տղամարդու և կնոջ, ովքեր գոռում էին: Ընկերները նկատողություն են արել զույգին, սակայն տղամարդը պատասխանել է՝ հանելով դանակը և հարձակվել նրանց վրա։
Գործը գտնվում է Մոսկվայի դատախազության վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետ...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղու...