ՀԱՄԱՍ-ը մեղադրել է ՑԱԽԱԼ–ին պատանդների ազատ արձակման ժամանակ գերիների սպանության մեջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ չորս պատանդների ազատ արձակման ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են եւս երեք գերիների։ Ինչպես հայտնում է շարժման մամուլի ծառայությունը, նրանցից մեկն ուներ ԱՄՆ քաղաքացիություն։
«Պարզապես, որպեսզի իմանաք, ի պատասխան՝ ձեր սեփական բանակը սպանեց ձեր երեք պատանդներին նույն փախստականների ճամբարում, որոնցից մեկն ուներ ամերիկյան քաղաքացիություն», - հաղորդում է շարժումը Telegram-ի իր ալիքում:
ՀԱՄԱՍ-ը չի նշել պատանդների անունները, որոնց մասին ասել է, որ սպանվել են գերիների ազատ արձակման ժամանակ: Միաժամանակ շարժումը հրապարակել է տեսագրություններ, որոնցում սպանված 3 գերիների դեմքերը փակ են:
Երեկ՝ հունիսի 8-ին, իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում ազատ են արձակել իսրայելցի պատանդներ Նոա Արգամանիին, Ալմոգ Մեիրին, Շլոմի Զիվին և Անդրեյ Կոզլովին, ով նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ Նրանք ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են հոկտեմբերի 7-ից։ Պաղեստինյան շարժումը հայտնել է, որ պատանդների ազատ արձակման ժամանակ զոհվել է 210 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Ուկրաինական ինքնաթիռն առսջին անգամ ուղիղ հարվածել է ՌԴ տարածքում գտնվող թիրախին
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ուկրաինական ինքնաթիռն ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին։ Այ...
Ապաստարաններ, հիվանդանոցներ, սնունդ. Գերմանիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմին
Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ծրագիր է մշակել, գրում է գերմանական Bild հրատարակությունը։ Ն...
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ–ի ռազմական կոմիտեի նիստին
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետ...