Ընտրողները կծանուցվեն էլեկտրոնային եղանակով
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ԱԺ քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
Նրա խոսքով, հետագայում ԿԸՀ-ն նաև ներկայացնելու է որոշակի հավելվածի զարգացման առաջարկ, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը: Նա նշել է, որ դրա նախնական դրսևորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում: Արմեն Ղազարյանի խոսքով գործող կարգավորումներն ընդունվել են դեռևս 2006 թվականին: Գործող հրամանով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում: «Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլևս արդյուանվետ չէ, նաև էական ծախս է պետբյուջեի համար»,- արձանագրել է զեկուցողը և տեղեկացրել, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827.000 ընտրող:
«Վերջին անգամ ընտրողների ռեգիստրը, որը տեղադրվել է ԿԸՀ կայքում, այս ամսվա մեկնարկին էր. մենք ունեցել ենք 2,4 մլն ընտրող: Եթե այս հաշվարկով գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին այս ծախսը կարող է գերազանցել 800 մլն դրամը, և դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
Առողջապահության նախարարությունը` գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին
Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղու...