Իսրայելի բանակը պատրաստ է «Հըզբոլլահ»–ի դեմ ռազմական գործողությանը
Իսրայելի պաշտպանական ուժերը (IDF) անցյալ շաբաթ ավարտել են լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ գործողության նախապատրաստական աշխատանքները, հինգշաբթի հայտնել է Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար գեներալ-մայոր Օրի Գորդինը։
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի և «Հըզբոլլահի» միջև ութ ամիսների ընթացքում շարժումը կորցրել է 420 մարդ, այդ թվում՝ հրամանատարական կազմի անդամներ, իսկ իսրայելական զինվորականները ոչնչացրել են նաև նրա մի շարք օբյեկտներ։ Նա ընդգծել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի խնդիրն այժմ պարզ է՝ ապահովել անվտանգությունը հյուսիսային Իսրայելում, որպեսզի իսրայելցի տեղահանվածները կարողանան վերադառնալ տուն:
Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ հայտարարել էր, որ իր երկրի զինված ուժերը պատրաստ են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանի հետ սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13...
Ապաստարաններ, հիվանդանոցներ, սնունդ. Գերմանիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմին
Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում ծրագիր է մշակել, գրում է գերմանական Bild հրատարակությունը։ Ն...
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է զինծառայող Արարատ Արամի Արոյանը. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ...
Ուկրաինական ինքնաթիռն առսջին անգամ ուղիղ հարվածել է ՌԴ տարածքում գտնվող թիրախին
Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ուկրաինական ինքնաթիռն ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին։ Այ...