ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տալլինի նավահանգստում ավիացիոն վառելիքի բաք է բռնկվել. կա վիրավոր
Տալլինի հյուսիսում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Էստոնիայի փրկարարական կենտրոնի մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից նախնական տեղեկություններով՝ Նիլվա փողոցի մոտ գտնվող նավահանգստում ավիացիոն վառելիքով պահեստաբաք է բռնկվել։ Միջադեպի հետեւանքով տուժել է նավահանգստի մեկ աշխատակից, ով հոսպիտալացվել է։
Փրկարարական կենտրոնի հրապարակման համաձայն՝ հրդեհը մարվել է պայթյունի մասին հաղորդումից երեք ժամ անց։ Գերատեսչությունից հայտնել են, որ հրդեհը մարվել է ծովի ջրի և փրփուրի միջոցով։ Մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ փրկարարները առնվազն մինչև վաղը առավոտ պ կիրականացնեն պահեստաբաքի ստուգում։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է նավթի պահեստաբաքի տանիքում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ. կա վիրավոր
Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Բեյրութի արվարձանում գտնվող ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ, ասվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երկաթբետոնե կառույցն ընկել էր գծերի վրա»․ Ռուբեն Գրձելյան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղպատ կայարանի հարևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ռազմաուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Թուրքիայի Կայսերի նահանգում ռազմական ուսումնական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել ե...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել կնոջը
Ինդոնեզիայի կենտրոնում 5 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:Հարավային Սուլա...