Պուտինը նշել է, թե քանի գերի կա ռուսական և ուկրաինական կողմում
Ուկրաինայում շուրջ 1350 ռուսաստանցի զինվոր և սպա է գերության մեջ, իսկ Ռուսաստանում՝ շուրջ 6470 ուկրաինացի զինվոր։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եմ կարող եմ ձեզ հստակ նշել այն թվերը, թե 2 կողմում քանի հոգի կա գերության մեջ։ Ուկրաինական կողմում գտնվող մեր զինվորներն ու սպաները 1348-ն են։ Մեզ մոտ 6465 ուկրաինացի զինվոր է գտնվում»,- ասաց Պուտինը։
ՌԴ ԶՈւ-ի կողմից զոհվածների թիվը Պուտինը չնշեց՝ ասելով, որ պատերազմող կողմերը նման տվյալներ չեն ներկայացնում: Միևնույն ժամանակ հավելեց, որ Ուկրաինայի անդառնալի կորուստները հինգ անգամ գերազանցում են ռուսականին:
«Հենց դրա հետ է կապված Ուկրաինայում տոտալ մոբիլիզացիա անցկացնելու փորձը, քանի որ մարտի դաշտում կորուստները շատ մեծ են։ Ուկրաինայի բանակը ամսական մոտ 50 հազար մարդ է կորցնում, ուկրաինացիների անդառնալի և սանիտարական կորուստները մոտ 50/50 են»,- նշեց Պուտինը։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցում են նաև ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան նախազգուշացում է արել ԱՄՆ-ին ու Իրանին
Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի հյուսիսում քրդերի և քրդական ուժերի կողմից տեղի ունենալիք տեղական ինքնակառավա...
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
«Հյուսիս-Հարավը» կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ․ Պուտին
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային ճանապարհը կարող է պահանջված միջազգային միջանցք դառնալ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգա...
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը անկայունության կհանգեցնի․ Իրանը զգուշացրել է Ադրբեջանին
Տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում անկայունության կհանգեցնի, հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնա...