ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կոնդ թաղամասի վերակառուցման ծրագրին։
«Մի փոքր անտրամաբանական երկար է տևում այս ընթացքը»,- ասել է նա՝ անդրադառնալով մրցույթին։
Նա շեշտել է, որ չի կարող հասկանալ «անվերջանալի մրցույթների տրամաբանությունը»։
Ըստ քաղաքապետի, ավելի քան մեկ տարի է՝ 7 սուբյեկտ է ընտրվել, որ պետք է անցնի երկրորդ փուլ. «Շատ երկար է տևում այս երկրորդ փուլը, չասեմ, որ առաջին փուլն էլ էր անտրամաբանական շատ երկար։ Միգուցե այդքան աշխատանք կար անելու՝ ամեն մեկի մասով, բայց մենք չէինք ուզում վերջնական մանրամասն նախագիծ, այլ կոնցեպտուալ առաջարկ՝ որոշակի մակարդակով»։
Ըստ քաղաքապետի, յուրաքանչյուր հարց իրենց պատասխանատվության տակ է. «Եթե ստանում ենք առաջարկ, շատ ուրախ ենք, բոլոր գործընկերների հետ այդ առաջարկով կխոսենք։ Եթե չենք ստանում առաջարկ, միգուցե միջազգային գործընկերներին կխնդրենք տալ առաջարկ»։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես». Խուդինյանը՝ Բագրատ Սրբազանին
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչակա կոմիտեի դիմաց: Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կեցցե հեծանիվը». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ վաղ առավոտյան հեծանիվ է վարում Երեւանի փողոցներում: Տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր։ «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հ...