Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ
Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցված թեկնածուների թիվը չորս օրում հասել է 37-ի։ Այս մասին հայտարարել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
«Ընդհանուր առմամբ, նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37 մարդ, վաղը՝ հունիսի 3-ին, գրանցման վերջին օրն է»,- ասել է նա՝ IRIB հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում։
Պաշտոնյան պարզաբանել է, որ 37 դիմորդներից 20-ը նախընտրական շտաբ փաստաթղթեր են ներկայացրել հունիսի 2-ին։ Նրանց թվում է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով հիշվում է Արևմուտքի հասցեին կոշտ քննադատությամբ և իրանական միջուկային ծրագրի արագ զարգացմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հ...
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է Ռայիսիի ուղղաթիռը հայտնաբերելու մասին տեղեկությունը
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի...
Լրագրող Լեո Նիկոլյանը ՀՀ-ից մեկնեց Ֆրանսիա
Այսօր՝ հացադուլի 41-րդ օրը, Զվարթնոց օդանավակայանից Ֆրանսիա ճանապարհվեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը: Նա մեկնելիս շնո...
Տիգրան Ավինյանի անունից Կիևի քաղաքապետ Կլիչկոն հրավիրվել է Երևան
Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից...