Քաղաքականություն

Նրանք պնդում են, որ կշարունակեն ընդունել օրենքներ, որոնք կկործանեն ռուսական ամեն ինչ. Լավրով

Նրանք պնդում են, որ կշարունակեն ընդունել օրենքներ, որոնք կկործանեն ռուսական ամեն ինչ. Լավրով
Կիեւի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, եւ այդ պատճառով նրանց ներվում է ամեն ինչ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Լավրովը նշել է…

Կիեւի իշխանությունները հարմար են ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, եւ այդ պատճառով նրանց ներվում է ամեն ինչ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 


Լավրովը նշել է, որ Արեւմուտքում ոչ մի արձագանք չեն ստացել Ուկրաինայում ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումները, թեեւ Ռուսաստանը բազմիցս պահանջել է այդ արգելքների առնչությամբ հետաքննություն անցկացնել ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի հարթակներում: 


«Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ իրենց արտահայտություններում օգտագործում են ռուսներին վիրավորող արտահայություններ, պնդում են, որ ոչ Խարկովում, ոչ Նիկոլաևում ռուսական ոչինչ չպետք է լինի։ Նրանք նաև պնդում են, որ կշարունակեն ընդունել օրենքներ, որոնք օրենսդրորեն կկործանեն ռուսական ամեն ինչ, իսկ անհրաժեշտության դեպքում դա կանեն նաև ֆիզիկապես», - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250